Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Որովհետև ինձ չկանգնեցրին»

«Որովհետև ինձ չկանգնեցրին»
13.02.2023 | 07:25

Վերջերս իրական պատմության հիման վրա նկարահանված մի ֆիլմ էի նայում, որտեղ հիվանդանոցի բուժեղբայրը 15 տարվա իր աշխատանքային պրակտիկայում ավելի քան 400 հիվանդի էր սպանել՝ նրանց физраствор-ի մեջ գյլուկոզա ներարկելով։

Երբ նրա աշխատած հիվանդանոցներում կտրուկ բարձրանում էր մահացության թիվը, ու ղեկավարությունը ինչ-որ բան էր սկսում կասկածել, բուժեղբորն ուղղակի արագ ազատում էին աշխատանքից, որ ավելորդ պատմությունների ու աղմուկի մեջ չընկնեն։ Աչք էին փակում հանցագործության վրա՝ փրկելով սեփական կաշին։ Նա էլ մի հիվանդանոցից դուրս էր գալիս, մտնում էր մյուսում աշխատանքի. ու այդպես 15 տարի...


Եվ ֆիլմում, երբ ոստիկանները ձերբակալում են նրան ու հարցաքննում, նա երկար ժամանակ հարցերին չէր պատասխանում։ Բայց «Ինչի համար ես արել այդ ամենը» հարցին նա, այնուամենայնիվ, պատասխանում է.
-Որովհետև ինձ չկանգնեցրին։
Մեծագույն չարագործությունները ծնվում են անտարբերությունից ու «շառը քաշած» ապրելուց։ Ու էսօրվա մեր իրականությունն էլ դրա վառ ապացույցն է։ նիկոլի ոհմակը էսքան աղետ չէր բերի երկրի գլխին, եթե էդքան անտարբեր, էդքան «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» սկզբունքով առաջնորդվող չլինեինք։


Ու, եթե վաղը մյուս օրը, Աստված առաջ, նիկոլին հարցաքննելուց ասեն՝ բա ո՞նց արեցիր էս ամենը, ինչի՞ համար, ինքը շատ հանգիստ կարող է կրկնել սերիական մարդասպանի խոսքերը. «Որովհետև ինձ չկանգնեցրին»:


Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 12964

Մեկնաբանություններ